Ջիլո լեռը 4135 մետր բարձրությամբ և վեց գագաթներով Արևմտյան Հայաստանի երկրորդ ամենամեծ գագաթն է՝ Արարատից հետո: Այստեղ տարեցտարի սառցադաշտերն ավելի ու ավելի են փոքրանում՝ գլոբալ տաքացման հետևանքով։ Սառցադաշտերի վրա աշխատող գիտնականները պարզել են, որ վերջին 35 տարում  հալվել է դրանց 48 տոկոսը: Որոշ աղբյուրներ նշում են, որ սառցադաշտերը 20 հազար տարվա պատմություն ունեն, որոշ փորձագետներ էլ ենթադրում են, որ դրանք մեզ են հասել սառցե դարաշրջանից։

Ջիլոյի՝ 550 հեկտար տարածքով սառցադաշտերը ամենամեծ ցամաքային  սառցադաշտերն են, որոնք դեռևս պահպանում են Արևմտյան Հայաստանի ամբողջականությունը, չնայած նրան, որ հալվում են։ Ցավոք, հալոցքը կշարունակվի, քանի որ ջերմաստիճանը կշարունակի աճել ստորգետնյա վառելիքի և ածխածնի արտանետումների պատճառով:

Սառցադաշտերը հանդիսանում են որպես պաշտպանիչ ծածկույթ Երկրի և օվկիանոսների վրա: Այս փայլուն, սպիտակաշերտ  տարածքները ավելորդ ջերմությունը անդրադարձնում են  դեպի տիեզերք և մոլորակը ավելի զով պահում: