Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին։

Մեր հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով հաղթեց Շահրիյար Մամեդյարովին, Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով հաղթեց Նիջատ Աբասովին, Հրանտ Մելքումյան-Հադիր Հուսեյնով, Մանուել Պետրոսյան-Վասիֆ Դուրաբայլի պարտիաները ոչ-ոքի ավարտվեցին։

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարին, Անդորրային, Եգիպտոսին, Ավստրիային, Անգլիային, Հնդկաստանի երկրորդ թիմին, ոչ-ոքի էր խաղացել ԱՄՆ-ի հետ, պարտվել` Ուզբեկստանի հավաքականին:

Օլիմպիադայում կկայանա 11 տուր, Հնդկաստանում անցկացվող մրցաշարը կավարտվի օգոստոսի 10-ին։