Օգոստոսի 8-ին, Նինոծմինդայի երիտասարդական կրթամշակութային կենտրոնում և Ծալկայի Դարագյուղում տեղի ունեցավ «Ջավախք» ճամբարի բացումը։ Նինոծմինդայի 150-ից ավելի և Դարագյուղի 145 երեխայի ամառային արձակուրդի 6 օրը ամերիկահայ երիտասարդ ջոկատավարները կապահովեն երգ ու պարով, տարբեր խաղերով և ուրախ տրամադրությամբ։

Բացման արարողությունը Նինոծմինդայում մեկնարկեց Տեր Արմաշ քահանա Պողոսյանի գլխավորությամբ՝ Տերունական աղոթքով, իսկ Դարագյուղում՝ Տեր Ղեվոնդ քահանա Թազյանի աղոթքով, այնուհետև Հայաստանի և Վրաստանի օրհներգերի ներքո տրվեց «Ջավախք» ճամբարի մեկնարկը: Դարագյուղում երիտասարդները գյուղի մուտքի մոտ մեծ շուքով դիմավորեցին Ամերիկայից ժամանած խմբավարներին։

«Ջավախք» ճամբարին մասնակցում են երեխաներ՝  քաղաքից, շրջանի տարբեր գյուղերից,  ինչպես նաև՝ Ռուսաստանից ու Հայաստանից գյուղ եկած երեխաները: