Ադրբեջանական վերջին ագրեսիային անդրադարձել են ԱՄՆ Սենատի ռազմական ծառայության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահները և մեկ տասնյակի հասնող սենատորներ։

Մասնավորապես, Սենատի ռազմական ծառայության հանձնաժողովի նախագահ Ջեք Ռիդը թվիթերյան գրառմամբ դատապարտելի է համարել Ադրբեջանի զինուժի գործողությունները, իսկ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն էլ օրեր առաջ էր անդրադարձել ադրբեջանական գործողություններին՝ պնդելով, որ ադրբեջանական  ուժերը պետք է դուրս բերվեն Արցախի շրջաններից և կասեցվեն նրանց վայրագություններն ընդդեմ Արցախի ժողովրդի։ Ադրբեջանական գործողությունները դատապարտել են նաև Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական անդամ Մարկո Ռուբիոն, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնն ու Ջեքի Սփիերը, Ներկայացուցիչների տան հետախուզության հանձնաժոովի նախագահ Ադամ Շիֆը, կոնգրեսականներ Քեթրին Քլարկը, Աննա Էշոն, Ռաջա Քրիսնամըրֆին, Բրենդա Լորենսը, Լինդա Սանչեսը, Յան Շակովսկին, Բրեդ Շերմանը և Լորի Թրահանը։  

Արևմտյան Հայաստանը ևս դատապարտում է Ադրբեջանի կողմից կատարվող ռազմական հանցագործությունները  և վերջին օրերի ագրեսիան, կոչ անելով հարգել բնիկների իրավունքները ։