Ղրիմի հնագույն՝ հայկական Փրկչի տաճարի ավերակները

Ղրիմում ռուսական ավիաբազայում պայթյունների կապակցությամբ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը գրել էր, որ «Այսօր բնիկ ժողովուրդների միջազգային օրն է: Ուկրաինայում այդպիսին են համարվում Ղրիմի թաթարները, կարաիմները, կրիմչակները»:

Փոխվարչապետը «մոռացել» է թվարկել Ղրիմի իսկական բնիկներին՝ հայերին ու հույներին, որոնց կրկնակի արտաքսել են թերակղզուց նախ 18-րդ դարում, ապա՝ 20-րդ դարի կեսերին։ Հայ-հունական քաղաքակրթական, քաղաքական, տնտեսական գերակայող ներկայությունը թերակղզում վավերագրված է։ Ընդ որում, դեռ մեր թվարկությունից առաջ ժամանակներից։ Հայերն անհիշելի ժամանակներից բնակվել են Ղրիմում, իսկ Ճենովայի հանրապետության շրջանում՝ 15-րդ դարում Ղրիմը նույնիսկ կոչվում էր Ծովային Հայաստան (Armenia Maritime) կամ Մեծ Հայաստան (Armenia Magna): 

18-րդ դարում Ղրիմի ռուսական նվաճումից հետո մոր կողմից հայ  ֆելդմարշալ Մանուկով-Սուվորովը հայերին զանգվածաբար տեղահանեց Ղրիմից դեպի Դոն եւ Կուբան:

Հենց հայերի և հույների բռնի արտաքսումով Ղրիմի թաթարական տնտեսությունը կտրուկ անկում ապրեց: Ռուսին ռուս դարձրած բնիկ քրիստոնյաներին փոխարինեցին ուկրաինացիներով, որոնց երկու դար անց Մոսկվայում համարեցին թերակղզում հակաքաղաքակրթական իրենց «առաքելությունը» ավարտած և ավելորդ:

Արևմտյան Հայաստանը մշտապես հիշում է բնիկներին, և այօր էլ  բնիկ ժողովուրդների միջազգային օրվան նվիրված շնորհավորում է նաև Ղրիմի հայ բնիկներին, ովքեր այժմ նույնպես ապրում են իրենց բնիկ տարածքներում։