Արևմտյան Հայաստանի Մալաթիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Արսլանթեփե բլրում սկսվել են այս տարվա պեղումները։

Պեղումների ղեկավար, պրոֆ. Դոկտ. Ֆրանչեսկա Բալոսի Ռեստելլին լրագրողներին ասել է, որ այս  անգամ իրենք կաշխատեն անցյալ տարի պեղումներ իրականացված վայրերում։

«Անցյալ տարվանից մենք աշխատում ենք քալկոլիթի և խեթական ժամանակաշրջանին պատկանող տարածքում: Այստեղ կան կառույցներ, որոնք թվագրվում են մ.թ․ա․ 3600 թվականներին։ Հուսով եմ, որ այս կառույցների տակ մենք կհանդիպենք նոր կառույցների: Մեր հայտնաբերած կառույցները ոչ թե սովորական, այլ էլիտար տներ են։

Սա մեզ համար շատ կարևոր է, քանի որ նրանք կարող են պատմել պալատական կյանքի մասին։ Անցյալ տարի մենք հայտնաբերեցինք կարասներ, ոսկորից պատրաստված ասեղներ, ուլունքներ, քարե առարկաներ և գործիքներ, հուսով ենք, որ այս տարի նույնպես կհայտնաբերենք: Շուրջ 2 ամիս շարունակելու ենք մեր աշխատանքը»,-նշել է հնէաբանը։