Լևոնկլան կամ Լևոնի բերդը գտնվում է Արևմտյան Հայաստանում՝ Վահկա բերդից 12 կմ. հարավ-արևմուտք, Ջահան գետի ձախ կողմում, Կիլիկյան Տավրոս լեռնաշղթայի ստորոտում` Քուլելիդաղ կոչվող լեռան վրա: Սմբատ Գունդստաբլի վկայությամբ 1272 թվականին բերդը կառուցել է Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն 3-րդը (1270–1289 թթ.): 16-րդ դարում բերդը պատկանել է Մայսենց իշխաններին: 18-րդ դարում այստեղ էր գտնվում Սսի կաթողիկոսների ամառանոցը, որտեղ կային ընկուզենիների և խաղողի այգի-պուրակներ: 19-րդ դարից դադարել է բնակելի լինելուց: