Արդեն 13 տարի է, ինչ կյանքից հեռացել է հայ երաժիշտ, Արևմտյան Հայաստանի արժանի զավակներից մեկը՝ Արամ Տիգրանը (Արամ Մելիքյան), ով հայտնի է որպես «քուրդ և հայ ժողովուրդների խաղաղության աղավնի»։ Արամն ասում էր՝ եթե նորից աշխարհ գամ, բոլոր տանկերը, հրացաններն ու զենքերը  կհալեցնեմ՝  սազի, զուռնայինև այլ երաժշտական գործիքների կվերածեմ։

Արամ Տիգրանի կյանքն անցել է գաղթի ճանապարհներին։ Ծագումով Տիգրանակերտցի նրա ընտանիքը, փախչելով 1915 թվականին հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից, գաղթել է դեպի Բաթմանի Սասուն գավառի Բիանդա գյուղ։ Տիգրանը ծնվել է 1934 թվականին Սիրիայի Քամիշլո քաղաքում, ուր նրա ընտանիքը գաղթել է Բիանդա գյուղից։

9 տարեկանում սկսում է Տիգրանի երաժշտական կյանքը։ Նա իր առաջին քայլերը սկսում է ուդ նվագելով։ 1966 թվականին մեկնում է Հայաստանի մայրաքաղաք Երևան, որտեղ 18 տարի աշխատում է Երևանի պետական ռադիոյում։ Որպես Երևանի ռադիոյի մշակույթի գործիչ՝ Տիգրանն իր երաժշտական գործիքով (ջումբուշ) ճանաչվեց բոլոր ժողովուրդների կողմից։ 1995 թվականից հետո Տիգրանը մեկնել է Հունաստան և բնակություն հաստատել Աթենքում։

Նա մահացել է 2009 թվականի օգոստոսի 8-ին Աթենքում։