Այսօր ոմանք հանրությանը խաբելով համոզում են, թե հայոց հին նոր տարին եղել է օգոստոսի 11-ին, որին նավասարդ են անվանում:
Նրանք իրենց կեղծիքի համար միֆեր են հորինում թե իբր այդ օրը Հայկ նահապետը հաղթեց Բելին, թե իբր Հայկի համաստեղության գոտին կանգնում է տաթևի գավազանի վրա և այլն: Դա լիովին հերյուրանք ու կեղծիք է, որը 1084 թվականին հորինվեց եկեղեցու կողմից: Այս պատմակեղծարարները դեռ չեն ասում թե իրենք օգոստոսի 11 ասելով ինչ տոմարից են օգտվում, որովհետև այդ թվերին գրիգորյան տոմար գոյություն չուներ և եթե դա հուլյան տոմարով է, ուրեմն այդ թվականին պիտի գումարվի եվս 13 օր և հետևաբար կդառնա օգոստոսի 24:
Այս պատմակեղծարարները դեռ ոչ մի հնագույն աղբյուր չեն ներկայացնում, որ գոնե ապացուցի, որ 1084 թվականից առաջ հայերը նման տոն են ունեցել, թե որպես նավասարդ նոր տարի, թե որպես Հայկի հաղթանակ…
Իսկ ինչո՞ւ օգոստոսի 11-ը եկեղեցին ընդունեց որպես հայկական իբր հին նոր տարի, մի եկեղեցի, որը ցանկացած հայկական փաստ ոչնչացնում էր:
Երբ 11-րդ դարում, եկեղեցու դիրքերը սասանված էին և երկրում գլուխ էր բարձրացրել Հայկական հավատամքը, եկեղեցին պատրաստվեց իր հերթական հարվածը և փորձեց խոսել հայկականությունից, կեղծելով հայկականը, փորձեց հայությանը մոլորեցնել: Այդ մոլորեցումների շարքում էր իբր հայկական տոմարի վերականգնումը:
Հովհաննես իմաստասեր սարկավագը, փորձեց օրվա շարժական տոմարը կանգնեցնելով անշարժ տոմար ստեղծել: Նա շարժական տոմարի հաշվարկը կատարեց 428 թվկանին հայկական թագավորության անկումը և երկրում վերջնական կրոնապետական կարգերի հաստատումը: Նաև եկեղեցական կուլիսներում միշտ խնդիր կար հիսուսի ծնունդի հետ, որոնք թորահի ջհուդական տոհմերի տաճարի հերթապահությունն ու հովհաննես մկրտիչի ծննդյան ավետումը հաշվարկելով, որոշ եկեղեցականներ գտնում էին, որ իրենց հիսուսը ծնվել է օգոստոսին և ոչ ձմռանը:
Ի դեպ, շարժական տոմարի մեկ շրջանի ավարտը որպես նոր տարի անվանվում էր նավասարդ, պարզապես նոր տարի, և 11-րդ դարում դա հասել էր այսօրվա օգոստոս ամսին, հետևաբար այդ բոլորը միմյանց հետ համատեղելով հորինվեց նավասարդ օգոստոսի 11-ը իբր հայոց հին նոր տարին:
Եվ այդպես, եկեղեցին տեղ տալով նոր անշարժ տոմարին, օգոստոսի այդ անհայտ ծագում ունեցող և անհասկանալի օրը հայտարարեց իբր հայկական հին նոր տարի՝ նավասարդ, իբր Հայկ նահապետի հաղթությունը Բելին:
Հայկյան Սրբազան ուսմունքում, օրը սկսում է Այգ ժամով, ամիսը Արեգ օրով և հետևաբար տարին էլ կսկսի Արեգ ամսով և ոչ թե Նավասարդով: Ուստի, Հայկական ամանորը դա Արեգ ամսվա Արեգ օրն է, գարնանային օրահավասարին, գրիգորյան տոմարի մարտի 21-ին:
Ցավոք այսօր ինքնակոչ վարձկանները, շահարկելով հանրության ազգային նկրտումները, փորձում են կրկին ժողովրդին պահել եկեղեցական տոներով ու տոմարներով: Անգամ իրենց հեթանոս հռչակողները, իրենց վարդավառն ու ծաղկազարդը, զատիկն ու տրնդեզը տոնում են եկեղեցական ջհուդական լուսնային շարժական տոմարով և ոչ հայկական արեգակնային անշարժ սրբազան տոմարով:
Պատմության մեջ միշտ էլ եղել են եկեղեցու պնակալեզներ, ովքեր իրենց ազգային ներկայացնելով ծառայել են եկեղեցուն: Մենք դրանից չենք զարմանում և այդուհանդերձ մեր պարտքը համարեցինք գրել այդ կեղծիքի մասին: Խելամիտ ընթերցողն ու արմատով հայը կարդալով կգտնի ճիշտն ու հայկականը…
Եթե կլինեն հակառակը փաստել ցանկացողներ, կխնդրեմ ինձ ուղարկեն ապացույցներ, որ 1084 թվականից առաջ այդ տոնը եղել և նշվել է…
Քուրմ Յարութ Առաքելեան