Արևմտյան Հայաստանի Սամոսատ նահանգում Կոմմագենե քաղաքակրթության ժամանակաշրջանում, բարձրադիր բլրի վրա կառուցված Քահթա ամրոցը 17 տարի անց կրկին բացվել է իր այցելուների առաջ։

Արդեն ավարտվել են ամրոցի՝ 3 փուլով իրականացված վերականգնման աշխատանքները։ Ամրոցի տարածքում հնագույն ժամանակներից  պահպանվել են շուկայի, պաշտամունքի վայրի, զնդանի և ջրացքների ավերակները։

Ամրոցը, որը երեք կարևոր քաղաքակրթությունների հետքեր է կրում, տեղ է զբաղեցնում  Նեմրութ լեռան զբոսաշրջային երթուղու վրա։ Այն փակվել էր 2005 թվականին՝ անվտանգության նկատառումներով: