Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Իրանի նախագահ Ռայիսին հիշեցրել է, որ Թեհրանում Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին Պուտինին ու Էրդողանին զգուշացրել է Հայաստանի հետ սահմանի փոփոխության անթույլատրելիության մասին:

Ինչ որ պահի Իրանը տեղեկություններ է ունեցել ռազմական ճանապարհով Հայաստանի հարավի անեքսիայի վերաբերյալ և զորքեր է կենտրոնացրել սահմանին։ 

Իրանի դիրքորոշումը Հայաստանի հարցում կարևոր է մեկ այլ տեսակետից՝ Հայաստանի աշխարհաքաղաքական դերի, նշանակության եւ իրավունքների։  Եթե մեզնից ոչինչ կախված չէ, մենք ոչ մեկին պետք չենք, ի՞նչ գործ ունենք այս տարածաշրջանում ու ինչո՞ւ դեռ կա հայկական պետականությունը, որի վրա հարձակվել են «փրկիչն ու դահիճը»։ Ինչո՞ւ ռուս-թուրքական 100-ամյա անդուլ ջանքերից հետո էլ նրանց ճակատագիրը դեռ կախված է Երեւանի մեն մի ստորագրությունից։

Իրանի հետեւողական ու բաց տեքստով հայտարարությունները զգուշացում են նախևառաջ Հայաստանին․ Հայաստանի իրական դերի ու նշանակության և հայերի պատկերացումների ողբերգական խզվածությունը առավել քան ողբերգական հետևանքներ է ունենալու։

«ԵՄ-ն անհամբերությամբ սպասում է Հայաստանի հետ առավել սերտ համագործակցությանը ՝ ի շահ մեր ընդհանուր շահերի և ի շահ մեր հասարակությունների և քաղաքացիների»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ։