Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտի Քոջաքյոյ գավառի Գրե Ֆիլլա բլրում 4 տարի շարունակ ընթացող հնագիտական ​​պեղումների շնորհիվ հնագետները հայտնաբերել են 2687 արտեֆակտ և դրանք հանձնել թանգարանին։ Հայտնաբերվել են նաև նեոլիթյան ժամանակաշրջանում ապրող հասարակություններին պատկանող կարևոր գտածոներ։

Պեղումների ընթացքում պարզվել է, որ Գրե Ֆիլլա բլրում մարդկանց բնակությունն սկսվել է  նեոլիթյան ժամանակաշրջանում, իսկ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Ամբար բլրում բնակություն են հաստատել վաղ նեոլիթյան դարաշրջանում։ Այս գտածոները փաստում են այս վայրում 11-12 հազար տարի առաջ մարդկանց գոյության մասին։

Հնագիտական գիտությունների պրոֆ. Դոկտ. Այշե Թուբա Օկսեի նկարագրությամ՝  Գրե Ֆիլլա բլրում հայտնաբերվել են մոտ 10 մետր տրամագծով երեք  ստոգետնյա կառույցներ,

որոնցից մեկում գնտվում են սյունաձև կոթողներ, որոնք Պորտասարի ժամանակակիցներն են: Ըստ արտեֆակտների, կարելի է ասել, որ այստեղ մատուցվել է են  ծեսեր։

«Մենք չենք ուզում դրանք ուղղակիորեն տաճար անվանել, քանի որ դեռևս բավարար տվյալներ չունենք: Դրանք նաև համարվում են հատուկ կառույցներ: Ճիշտ այնպես, ինչպիսին Պորտասարի կառույցներն են»,-նշել է պրոֆեսորը։