Sensor երաժշտության և ժամանակակից արվեստի միջազգային փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 10-ից 12-ը Հայաստանում` Օրգովում գտնվող Պարիս Հերունու աստղադիտարանի տարածքում։ 

Միջոցառման չորս երաժշտական բեմերում կհյուրընկալվեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 80 արտիստներ:

Փառատոնը նախատեսում է արվեստի ծավալուն ծրագիր, որին մասնակցում են աշխարհահռչակ մեդիա արտիստներ։ Աստղադիտարանի կենտրոնական օբյեկտը 54 մետրանոց ռադիոօպտիկական աստղադիտակն է՝ միջոցառման խորհրդանիշը և լազերային մեդիա ինստալյացիա հարթակը։

Sensor-ը լիարժեք եռօրյա փառատոն է: Կազմակերպվում է քեմփինգ, որտեղ հյուրերը կարող են տեղադրել իրենց սեփական վրանը կամ վարձել արդեն տեղադրվածը: