Հաճախ տարբեր տեղերում կամ հենց ինձանից լսում եք ազգային հավատամք, Արեւորդիներ, Հայկյան ուսմունք եւ Արամագի մոգության դպրոց եւ միաբանություն եզրույթներն ու շատերին դա հետաքրքրում է այն առումով թե այդ բոլորն ինչ իմաստ ունենք, ինչ է դրանց կապն ու տարբերությունները եւ առհասարակ այն Հայը, որը ձգտում է ապրել իր ազգային հավատամքով, որ մեկին եւ ինչպես կարող է հետեւել եւ հաղորդակցվել:

Կփորձեմ այս հոդվածով հակիրճ պատասխանել եւ լուսաբանել այս բոլորը:

Ազգային Հավատամք

Ազգային հավատամք եզրույթը ընդհանրական անվանումն է այն բոլոր հավատամքների, որոնք հիմնված են հստակ որեւէ ազգի աշխարհընկալման եւ աշխարհայացքի վրա: Դա կարող է լինել Հայկական, եգիպտական, ասորական, գերմանական, ամերիկյան եւ այլն հավատամքներ:

Մեզ բոլորիս ծանոր քրիստոնեական եկեղեցին այդ բոլոր ազգային հավատամքներին անվանում է հունարեն ՀԵԹԱՆՈՍ անունով, որը նույնպես թարգմանվում է էթնոսի կամ տեղաբնիկների հավատամք: Բայց եւ այնպես, մենք այդ անվանումն անընդունելի ենք համարում գոնե մեզ համար, որովհետեւ հայ ազգը ունենալով սեփական լեզուն եւ գիրը, չեր կարող իրեն եւ իր հավատամքը անվանակոչեր հունարենով: Ուստի մենք մեզ անվանում ենք հենց ՀԱՅ եւ ՀԱՅԿԱԶՈՒՆ, որովհետեւ Հայը նա է, ով կրում է իր ազգի նահապետի անունն ու հավատամքը եւ չի ապրում ոչ մի այլ ազգի հավատամքով:

Յուրաքանչյուր ազգ, որպես մի ապրող օրգանիզմ, ունի իր ուրույն հավատամքը, որը առաջացել է նույն ազգի աշխարընկալումից: Ինչպես որ ամեն մի մեքենա ունի իր վառելանյութը, օրինակ բենզին, դիզել, գազ, էլեկտականություն, ազգերն էլ ունեն իրենց վառելանյութը, որով ապրում եւ գոյատեւում են ու ինչպես որ բենզինով աշխատող մեքենայի մեջ չենք կարող դիզել կամ այլ վառելիք լցնել ու ակնկալել որ այն պիտի աշխատի, նույնպես ազգերը պիտի ապրեն ու գոյատեւեն իրենց ուրույն հավատամքով: Հետեւբար մեզ համար մերժելի են այն բոլոր օտարածին կրոններն ու հավատամքները, որոնք այսօր քարոզվում են Հայաստանում, լինի դա քրիստոնեույթունը, բուդիզմը, յոգան, վեդայականությունը, կրիշնականությունը, կաբալան եւ այլն: Այդ բոլորը հարգելի եւ կիրառական են իրենց ծնող ազգի համար եւ ոչ մեզ համար:

Մենք կողմնակից ենք ազգերի անկախությանը, համագործակցությանը, համերաշխությանը, միավորմանը բայց ոչ միաձուլմանն ու գլոբալիստական համահարթեցմանը:

Հայկյան սրբազան ուսմունք՝ Արեւորդիներ, Հայկազուններ

Ազգային հավատամքների գլխի տակ, կա նաեւ Հայ ազգը, որը նույնպես ունի իր ուրույն հավատամքը, որը հիմնադրվել է Հայկ Հավատար Նահապետի կողմից, որը կոչվում է Հայկյան սրբազան ուսմունք, հավատամք, եւ որի կրողները կոչվում են ՀԱՅ, Արեւորդի կամ Հայկազուն:

Ցանկացած ազգի մոտ կարող է ի հայտ գան նաեւ բազմաթիվ ազգային հավատամքներ, որոնք կներկայացնեն ազգի զանազան շերտերին, որոնք կաշխատեն Հայ ազգի հավատամքի ու աշխարհայացքի հիմքերով բայց տարաբնույթ մեկնաբանություններով, որը հատուկ կլինի ազգի տվյալ շերտի համար: Իսկ Հայկյան սրբազան ուսմունքը, որի կրողն ու ժառանգորդներն ենք, համարվում է Հայ ազգի հիմնական հավատամքներից, որը ներկայացնում է ընդհանուր ազգի աշխարհայացքն ու արժեհամակարգը, հիմնվելով Հայկյան Դիցաբանության, աշխարհայացքի ու արժեհամակարգի վրա:

Յուրաքանչյուր ՀԱՅ, իր արմատներով ապրել ու գոյատեւել ցանկանալու համար կրում է Հայկյան ուսմունքն ու հավատամքը, շարժվում է Հայկյան հավատամքի աշխարհայացքով ու արժեհամակարգով, տոնում է Հայկական սրբազան ու ազգային տոները, կրում է Հայկյան հավատամքային խորհրդանշանները, առօրյա կենցաղում շարժվում է Հայկյան ազգային հավատամքի բարոյական եւ արժեքային համակարգով, իր զավակներին կրթում է ազգային հավատամքային ոգով ու արժեքներով եւ խորշում է ցանկացած օտարածին կամ պարտադրված հավատամքների ծեսերից, տոներինց, խորհրդանշաններից, արժեքներից եւ այլն:

ԱՐԱՄԱԳԻ Մոգաց Դպրոց-Միաբանություն՝ Հայկյան Մոգեր

Հայկյան Սրբազան Ուսմունքը կրող շարքային Արեւորդիների կամ Հայկազունների կողքին կան նաեւ Մոգերը: 

Ցավոք այսօր, եկեղեցու կեղծ քարոզչության արդյունքում, մոգն ու մոգությունը բացասական իմաստ են ստացել եւ ոմանք, անտեղյակ լինելով, իրենց հեռու են պահում մոգությունից: Կան նաեւ այն մեծամասնությունը, ովքեր չեն տրվել եկեղեցու կեղծիքներին եւ քաջ գիտեն, որ Մոգերը, Հայկյան հավատամքը կրող գիտնականներն են, ովքեր հասարակության բազմաթիվ խնդիրների համար առաջարկում են լուծումներ, բժշկությամբ ու կրթույամբ են զբաղվում, նոր սերունդի համար կրթական համակարգեր են ստեղծում, ռազմական զանազան միաբանություններ ու եղբայրակցություններ են կազմում, հասարակական հոգեւոր հարցերին են հագեցում տալիս եւ այլն:

Հետեւաբար, Մոգությունը պարզունակների հասկացած թուղթ ու գիրն չէ միայն, այլ խորը գիտական եւ հասարակական գիտություն ու արվեստ է, որով զբաղվում են Հայկազունները:

Հայկյան Սրբազան Ուսմունքը նույնպես իր Մոգության համակարգն ունի, որը հազարամյակների խորքից է գալիս ու կոչվում է ԱՐԱՄԱԳԻ, թարգմանաբար՝ ԿԱՏԱՐՅԱԼ, Արարչական Ծնող Զորություն:

Արամագի Մոգաց Միաբանության արմատներն ավանդության համաձայն հասնում են մինչեւ Արամ Աշխարհակալ Նահապետը, ով հիմնադրեց կատարյալ մի համակարգ, որի մեջ ընդգրկվում էին գիտնականները, բժիշկները, զորականներն ու ասպետները, հասարակական գործիչներն ու դպիրները, արվեստագետներն ու արհեստագետները, ուսուցիչներն ու գրողները եւ այլն:

Վանի թագավորության (Ուրարտական, Արարատյան) անկման շրջանում, երբ երկիրը հեղեղումների մեջ էր, Հայկական մի շարք արքունական ընտանիքներ, արժեքավոր ժառանգությունները պահպանելու եւ Արքայական ժառանգավորացներին մահից փրկելու նպատակով, 596 մ.թ.ա. տեղափոխվում են Բաբելոն, որն այդ օրերի մետրոպոլ քաղաքներից էր համարվում:

Այդ տեղափոխվողների մեջ էին նաեւ բարձրաստիճան Քրմական դասից ներկայացուցիչներ ու Մոգեր, որոնցից գլխավորն էր Քուրմ Հարութ Այանցին եւ իր պատգամախոսուհիներից՝ Մարութը: Նրանք նույն թվականին Բաբելոնում կրկին հիմք են դնում ԱՐԱՄԱԳԻ Մոգաց դպրոցը ու սկսում են կրթել Հայ ու տեղացի ընտրյալներին:

Նրանց մասին բազմաթիվ վկայություններ այսօր էլ պահպանված են հին Բաբելական, Արաբական, Ասորական աղբյուրներում, որտեղ հիշատակվում են թե նրանք երկնային զորությամբ օժտվածները, փորձեցին Մոգությունը, իմա՝ օրվա գիտությունը փոխանցել մարդկությանը:

Արամագի դպրոցը 189 մ.թ.ա. կրկին վերադառնում է Հայաստան, ՀԱՅՔ-ի Մոկս շրջան, որտեղ գոյատեւում է մինչեւ տխրահռչակ 301 թվական, երբ բյուզանդացիներն ու պարթեւները քրիստոնեության անվան տակ ներխուժեցին Հայաստան եւ հիմնահատակ ավիրեցին երկիրը:

Մինչ այդ թվականը, Հայաստանում նույնպես ապրում էին քրիստոնյաներ, բայց որովհետեւ երկրում տիրում էր Հայկյան Հավատամքի արժեհամակարգը, նրանք ազատորեն ապրում եւ հետեւում էին իրենց կրոնին, մինչեւ որ գերտերությունները քրիստոնեությունը օգտագործեցին որպես զենք եւ գրավեցին հարեւնների երկրները:

301 թվականին ԱՐԱՄԱԳԻ դպրոցը ղեկավարում էր Քուրմ Միհրան Մանավազյանը, որը սպանվեց ներխուժող բարբարոսների ձեռքով ու նրա երկու աշակերտները՝ Քուրմ Արտա եւ Քուրմ Հարման դպրոցը տեղափոխում են Փայտակարան ու այնտեղից էլ Պարսկաստան:

Դպրոցը պատմության մեջ հալածանքների պատճառով աշխատել է բազմաթիվ այլ անվանումներով, ինչպիսիք են Սարմագ, Նեկտար, Մեղուներ եւ այլն:

Արամագի Մոգաց դպրոցը 9-րդ դարից սկսած կրկին ակտիվանում է Հայոց աշխարհում, բայց արդեն 13-րդ դարում եկեղեցին կրկին կոտորելով Հայերին, դպրոցը կրկին ընդհատակ է անցնում: Այդ թվերին կառուցված հարյուրավոր վանքերի վրա, բացահայտ քանդակված են դպրոցի կողմից օգտագործվող մոգական նշաններն ու կնիքները:

Չծավալվելու նպատակով, Արամագի դպրոցի մանրամասն պատմությանը կանդրադառնամ առանձին հոդվածով:

Միայն նշեմ, որ երկրար տարիներ է ինչ Հայկյան Սրբազան Ուսմունքն իր միաբանությամբ եւ ԱՐԱՄԱԳԻ Մոգաց Դպրոցն իր կառույցով ու միաբանությամբ կրկին հաստատվել են Հայրենի հողի վրա ու շարունակում են կրթել ու տարածել ազգային հավատամքն ու գիտելիքները:

 Եզրափակում

Ուրեմն իմացանք, որ ազգային հավատամք են կոչվում բոլոր այն հավատամքները, որոնք հիմնված են հստակ ազգի աշխարհայացքի ու արժեհամակարգի վրա: 

Մենք Հայերս էլ, լինելով հնագույն ազգ, ունենք մեր ազգային հավատամքը, որը կոչվում է Հայկյան Սրբազան Ուսմունք, որի կրողները կոչվում են Հայ, Հայկազուն կամ Արեւորդի:

Հայկյան հավատամքն որպես հնագույն ուսմունք, նույնպես ունի իր գիտական, իմա՝ Մոգական դպրոցը, որը կոչվում է ԱՐԱՄԱԳԻ (Կատարյալ):

Հետեւաբար, այսօր արդեն երբ լսեք ազգային հավատամք, Հայկյան ուսմունք կամ Մոգություն եզրույթները, կկարողանաք զանազանել դրանց եւ իմանալ թե ով է Արեւորդին, Հայկազունը կամ Մոգը: Այդ բոլորը նույն ընտանիքին են պատկանում, մեկը որպես պարզ շարքային անդամ, որը հետեւում եւ կրում է Հայկական ազգային հավատամքը, մյուսը Մոգերը, ովքեր Հայկյան ուսմուքի կրող, բայց միեւնույն ժամանակ գիտնական ու կազմակերպիչներն են:

Հ.Գ. Շուտով Հայկյան եւ ԱՐԱՄԱԳԻ միաբանությունների կողմից սկսելու է մի հրաշալի նախագիծ, որտեղ օնլայն տիրությում, տեսաձայնագրված զանազան հաղորդումներով ձեզ կներկայացվեն ազգային հավատամքի հիմունքներն ու գաղափարները, Դիցաբանությունը, մոգական գիտությունն ու արվեստը, կենցաղային եւ առօրյա հետաքրքին եւ ազգային գիտելիքները, Հայկական ազգային տոներն ու ծեսերը: Հիշյալ նախագիծը իր բովանդակությամբ աննախադեպ է Հայաստանում եւ հույս ունենք, որ օնլայն հարթակի հնարավորություններից օգտվելով, լայն զանգվածներին եւ աշխարհասփյուռ հայությանը հասանելի դարձնենք մեր ազգային հավատամքն ու գիտելիքները:

Հետեւեք մեր գրառումներին եւ շուտով կհայտարարենք հիշյալ նախագծի մեկնարկի մասին: Եթե կլինեն անձինք, որը կցանկանան մեզ ֆինանսապես, տեխնիկապես կամ աշխատանքով օժանդակել այս նախագծի շուրջ, կարող են նամակով դրա մասին մեզ տեղեկացնել: Շատ ուրախ եւ շնորհակալ կլինենք այն բոլոր Հայերին, որոնք իրենց ներդրումը կունենան այս ազգօգուտ նախագծում եւ պատճառ կդառնան, որ այսօրվա Հայը ծանոթանա եւ հաղորդակից լինի իր ազգային հավատամքին ու ուսմունքին: