Օգոստոսի 14-ին, Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, Ամարասի վանական համալիրում Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցվել է տոնական Սուրբ և Անմահ պատարագ։

Պատարագից հետո կատարվել է խաղողօրհնեքի կարգ։ Բերքի օրհնությունը խորհրդանշում է ողջ տարվա բերք ու բարիքի առատությունը։ Շրջանի համայնքները վանքի շրջակայքում պատրաստել էին տաղավարներ՝ ցուցադրելով իրենց՝ այս տարվա բերքը։ Կազմակերպվել է ներկաների  հյուրասիրություն, ինչպես նաև ցուցադրություն- վաճառք։ Արևմտյան Հայաստանը շնորհավորում է հայությանը այս տոնի առթիվ: Մինչ ցեղասպանությունը՝ Արևմտյան Հայաստանում նույնպես մեծ շուքով է նշվել այս տոնը: