Այն ինչ այսօր ջրոցիի անվան տակ տոնվում է, շարժական տոն է, որը քրիստոնեական պայծառակերպություն է կոչվում: Երբ քրիստոնյաները գրավեցին Հայաստանը, մի շարք հայկական տոներ չկարողացան մոռացության տալ, ինչպիսիք էին Վարդավառը, Զատիկը, Տրնդեզը, Ծաղկազարդը, Խաղողօրհնեքը, Արևագալը և բազմաթիվ այլ տոներ:

Ճարահատված, բռնագրավողները փորձեցին այդ տոները քրիստոնեականացնել: Այդ քրիստոնեականացման ընթացքում, այդ տոները սկսեցին տոնել ջհուդական-քրիստոնեական լուսնային տոմարով և այդ պատճառով էլ, տոները, որոնք Հայկյան տոմարով անշարժ էին, դարձան շարժական:

Զավեշտալին այն է, որ մի շարք հայեր, որը չգիտես ինչու իրենց վրա են վերցրել նվաստացուցիչ «հեթանոս» պիտակը, որը քրիստոնյաները տվեցին այն հայերին, որոնք քրիստոնյա չէին բայց դա արհամարական իմաստ ուներ, այսօր էլ պնդում են, որ հայերը պիտի այդ շարժական և քրիստոնեացված տոները նշեն և կտրականապես դեմ են Հայկյան անշարժ տոմարին: Հին ասացվածք կա, որի համաձայն, ով փողն է տալիս, նա էլ երաժշտությունն է պատվիրում: Հավանաբար իրենց փող տվողներն էլ այդպիսի թատրոն են պատվիրում և նրանք էլ զուտ դերասաններ են, որոնք ամենուր բոլորին համոզում են թե դա է հայկական տոները:

Ինչոր է, մեր հայկական ազգային տոները հազարամյակներ համակարգվել են Հայկյան սրբազան տոմարով, դրանից դուրս ինչ տոն ուզեն թող տոնեն և ուրախանան, բայց թույլ չենք տա, որ պղծեն հայկականը:

Հուլիսի 24-ին տեղի ունեցող տոնը, դա քրիստոնեական հիսուսի պայծառակերպության տոնն է, հիմա եթե դա տոնվում է Վարդավառի անվան տակ, անընդունելի է: Կապ չունի տոնը նշվում է եկեղեցում թե արդեն ոմանց կողմից սրբապղծված Գառնու տաճարում: Այդ տոնը պայծառակերպության տոնն է, Վարդավառը իրար հետ կնշենք Հոռի ամսվա Վահագն օրը՝ օգոստոսի 14-ին: Հ.Գ. Ի դեպ, բազմաթիվ իրենց գիտնական համարով անձինք, զանազան թվականներ են ներկայացնում տոների համար, նրանց ընդամենն ասեմ, որ հարգելիներ, Հայկյան տոմարը համարվում է աշխարհի հնագույն տոմարներից, որը մինչև այսօր անխախտ է մնացել, եկեղեցին անգամ 1083-ին փորձեց հիմնահատակ խախտել տոմարը, որտեղից էլ ծլեց նավասարդը որպես հայոց հին նոր տարի կոչվող ցնդաբանությունը, բայց տոմարը Քրմական տոհմերի մոտ պահպանվեց անխախտ, այնպես որ մի փորձեք անհիմն խելք սովորեցնել, սա դարավոր փաստ է, որի դիմաց դուք դեռ շատ փոքր 

ՔՈՒՐՄ ՅԱՐՈՒԹ ԱՌԱՔԵԼԵԱՆ