Արևմտյան Հայաստանի Հաթայի հայաշատ Սամանդաղ թաղամասում նշվել են Սուրբ Աստվածածնի տոնը և Խաղողօրհնեքի տոնակատարությունները։

Տոնակատարությունների շրջանակներում Վագըֆլը շրջանի Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել ծիսական արարողություն։

Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի գլխավորած պատարագի ընթացքում աղոթքներից հետո հնչել են շարականներ։ Պատարագի ավարտին այգեգործները իրենց այգիների խաղողը բերել են եկեղեցու բակ և աղոթել բերքառատ ու բարեկեցիկ  տարվա համար։

Տոնական միջոցառումների մասնակիցներին մատուցվեց հսկայական կաթսաներում եփված հարիսա։

https://www.haberler.com/guncel/hatay-gundem-haberi-hatay-da-meryem-ana-yortusu-ve-uzum-bayrami-15172539-haberi/