Հայաստանի ներկայացուցիչներ Վահրամ Դովլաթբեկյանն ու Համեստ Աֆրիկյանը Թուրքիայում ընթացող Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում հաղթել են ադրբեջանցի մրցակիցներին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը առաջին և երրորդ ռաունդներում նոկդաունի է ենթարկել ադրբեջանցի Սամա Մուստաֆաևային և հաղթել 5։0 հաշվով։