Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Պայթյունի հետևանքով առաջ են եկել փլուզումներ և հրդեհ։ Փրկարարների և կամավորականների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել փլատակների տակից դուրս բերել տարբեր վնասվածքներ ստացած անձանց։ Ցավոք, պայթյունի ուժգնության պատճառով այս պահի դրությամբ ունենք 17 զոհ, որոնց թվում կան մեկ երեխա և հղի կին։ Վիրավորների վիճակը գնահատվում է բավարար, որոնց մեծ մասը դուրս է գրվել հիվանդանոցից։

Արևմտյան Հայաստանը խորը կսկիծով ցավակցում է բոլոր զոհվածների հարազատներին։