Քռասնի համայնքի վարչական տարածքում Ասկերանի շրջանում Ադրբեջանի կողմից բռնազավթված Ակնաղբյուր գյուղից տեղահանված ընտանիքների համար կառուցվում է նոր բնակավայր, որի շինարարությունն  ընթանում է բնականոն հունով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ՏԿԵ նախարարի առաջին տեղակալ Վարդան Բեգլարյանը:

«Կառուցվում է 12 եռահարկ շենք՝ 18-ական բնակարանով: Շինաշխատանքները սկսվել են 2021 թվականի նոյեմբեր ամսից: Նախատեսվում է աշխատանքների մի մասն ավարտել մինչև տարեվերջ, մյուս մասը՝ 2023 թվականի գարնանը»,-տեղեկացրել է Վ.Բեգլարյանը: 

«Կառուցվող 216 բնակարաններից 100-ը նախատեսված է տեղահանված ակնաղբյուրցիներին ամբողջությամբ բնակարանով ապահովելու համար, իսկ մյուսներում կբնակվեն ավելի փոքր համայնքներից տեղահանված այն բնակիչները, որոնց համար առանձին թաղամաս չի կառուցվում»,-ընդհանրացրել է ԱՀ ՏԿԵ նախարարի առաջին տեղակալը:

Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում բռնազավթված տարածքներից տեղահանված բնակաչության տեղակայմանը Արցախի տարբեր շրջաններում, քանի որ կարևոր է Արցախի բնիկների՝ այդ տարածքում բնակվելը։