Արևմտյան Հայաստանում սոդայով հարուստ ամենամեծ  Վանա  լճում մեկնարկել են հատակի մաքրման աշխատանքները։ Աշխատանքի շրջանակում կմաքրվի գավառի ափամերձ շրջանի մոտավորապես 8 կիլոմետր երկարությամբ հատակը: Նախագիծը, որը մեկնարկել է 30 մեքենաներով, նախատեսված է   ավարտին հասցնել հնարավորինս շուտ։ Վանա լճի մաքրման գործողությունների ծրագրով արդեն 3 տարի շարունակվում են լճի մաքրման աշխատանքները։

Գործողությունների այս ծրագրի շնորհիվ առաջին փուլում  բացահայտվել են Վանա լիճն աղտոտող հանգամանքները։ Այն վայրերում, որտեղ մաքրման կայան չկա, սկսվել է դրանց կառուցումը։ Հաջորդ  փուլը Վանա լճի հատակի մաքրման աշխատանքներն էին։

Անցյալ տարի ՆԱՍԱ-ի կողմից անցկացված լուսանկարչական մրցույթում Վանա լիճն աշխարհում առաջինն էր իր կապույտ գույնով և գեղեցկությամբ։ Առավել կապույտ Վանա լճի համար մաքրման աշխատանքները հնարավորինս շուտ ավարտին կհասցվեն:

Արևմտյան Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհին՝ Վանա լիչը իր գեղեցկությամբ կրկին կփայլի մաքրման աշխատանքներից հետո։ Միևնույն ժամանակ ցավալի է,  որ բռնազավթված տարածքներում նման աշխատանքները շատ սակավաթիվ են, որի պատճառով էկոլոգիական լուրջ խնդիրներ են գրանցվում։