Իր լեռնային շրջաններով ու կանաչ բուսականությամբ հայտնի Հաքքարին և նրա շրջակայքը հարուստ են նաև հանքային պաշարներով։ Հաքքարիում է գտնվում աշխարհի ամենամեծ ցինկի հանքավայրերից մեկը՝ 40 մլն տոննա ծավալով։ Այդ պատճառով մասնավոր ընկերությունների կողմից ցինկի և կապարի արտադրությունը վերջին տարիներին զգալիորեն աճել է: Վերջին տվյալներով՝ ամբողջ երկրում արտադրվում է 900 հազար տոննա ցինկ, որից 100 հազար տոննան արդյունահանվում է։

Ներկայումս քաղաքում գործում է 110 հանքարդյունաբերական ընկերություն, որոնցից մի քանիսը բավական ակտիվ են գործում։ Նախկինում արդյունահանվող գրեթե ամբողջ ցինկը երկար ժամանակ ուղարկվում էր Չինաստան, այժմ՝  տրանսպորտային ծախսերի ավելացման պատճառով այն արտահանվում է ​​Իրան։

Բացի ցինկի և կապարի հանքերից, Հաքքարիի շրջակայքում գտնվում են  նաև ծծմբային միացությունների պաշարներ և երկրաջերմային աղբյուրներ:

Հանքավայրերի գործունեության արդյունքում մեծ վնաս են կրում տարածաշրջանի բուսականությունն ու ջրային ռեսուրսները։ Գործունեության արդյունքում քայքայված ծանր մետաղները միախառնվում են հողի, օդի և ջրի հետ՝  աղտոտելով բուսականությունը և արոտավայրերը:

Արևմտյան Հայաստանը խորը ցավով է արձանագրում հերթական էկոլոգիական աղետի դեպքը և նշում, որ այս մասով աշխատանեն են տարվում։