Զեյթունցին լինելով ավանդապաշտ, դարերի ընթացքում կենցաղային առօրյայի զուգընթաց մշակել է ընտանեկան ծիսական արարողություններ և սովորություններ: Այսպես, անդրադառնալով հարսանեկան արարողություններին, սովորություն է, ինչպես հայկական բոլոր շրջաններում, երբ երկու ընտանիքներ իրար նկատմամբ համակրանք են զզում ու ցանկանում ավելի սերտացնել իրենց կապը, դեռ օրորոցից նշանում են իրենց երեխաներին, այնուհետև միմյանց «խնամի»-ով են դիմում, ու որոշ մտերմություն են ունենում, և երբ հասնում է նրանց ամուսնության տարիքը, սկսում են հարսնախոսության արարողությունները: Իսկ եթե ընտրյալ չկա, սակայն տանը ամուսնանալու տարիքի հասած տղամարդ կա, տան կանայք՝ գլխավորապես մայրը,  սկսում է փնտրել հարսնացու և հետաքրքրվել շրջապատի աղջիկներով, հատկապես եկեղեցում ուշադրություն դարձնել հասակն առած պարմանուհիներին: Հետո, երբ արդէն ընտրել են մեկին, նրանք իրենց մտադրությունը հայտնում են տղային և հավանություն ստանալով, առիթ են գտնում այցելելու տվյալ աղջկա տունը, զրույցի ընթացքում ապագա հարսնացուից ջուր են խնդրում. սա նշան է աղջկա ծնողների համար, որ հյուրերը եկել են հարսնատեսի։ Նրանց գնալուց հետո, ծնողները իրենք են որոշում ընդառաջել կամ ոչ, և ըստ այդմ լուր են ուղարկում տղայի տուն. եթե ասեն՝ «Աստված բարին կատարի», ուրեմն դրական է պատասխանը:

Ամբողջական հոդվածը կարդացեք հղումով:

https://www.houshamadyan.org/arm/mapottomanempire/vilayetaleppo/zeytuntown/religion/religiouscustoms.html