Քանոնահար Մարիաննա Գևորգյանը ևս երկու միջազգային մրցանակի է արժանացել։ Քանոնահարուհին Ֆրանսիայում և Գերմանիայում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի եվրոպական ասոցիացիայի կողմից կազմակերպված միջազգային մրցույթ-փառատոնին կրկնակի հաղթանակ է տարել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականները՝ գործիքային կատարողական արվեստ անվանակարգերում։

Միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Մարիաննա Գևորգյանը վերջերս դարձել էր Global Cultural Initiative World Folk Vision համաշխարհային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակակիր՝ «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում, որտեղ ներկայացրել է ազգային նվագարան քանոնը։

Տաղանդավոր հայուհին 115 երկրի 3950 մասնակցների մեջ արժանացել է գլխավոր «Գրան-պրի» մրցանակին։ Բացի այդ, մրցանակների է արժանացել Հնդկաստանում կազմակերպված միջազգային մրցույթում՝ ճանաչվելով 1-ին կարգի դափնեկիր ու ստանալով «Բեմական հմայք» և «Երաժշտության դեսպան» հատուկ մրցանակներ։

Արևմտյան Հայաստանը շնորհավորում է քանոնահարուհուն այս պարտավորեցնող աշխատանքի և հաղթանակի համար, մաղթելով նորանոր հաջողություններ և վերելքներ։

Սայաթ-Նովա Էշխեմեդ- Մարիաննա Գևորգյան