Արևմտյան Հայաստանի Բաղեշ քաղաքը հիացնում է իր այցելուներին։ Լեռներով շրջապատված գեղեցիկ այս քաղաքում զբոսաշրջիկների ուշադրությունը ամենաշատ գրավող վայրերից մեկը Հիզանի կլաստերային տներն են։ 

Կլաստեր տները, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել լրատվամիջոցներում հրապարակված տարվա չորս եղանակներին արված լուսանկարներով,  այժմ ոչնչացման վտանգի տակ են։ Բացառապես քարից ու փայտից կառուցված 300-ամյա տներն օրեցօր վնասվում են ժամանակի և եղանակային պայմանների պատճառով,  չեն վերականգնվում ու պահպանվում։

Հիզան գավառում գտնվող այս տներըերկու կամ երեք հարկ ունեցող տներ են, իրար կողքի շարված ու միմյանց հետ փոխկապակցված։ Ի դեպ, գավառի երկու գյուղեր հենց այս ճարտարապետությամբ են կառուցված, քանի որ լեռնային աշխարհագրության պատճառով դրանք հիմնվել են լեռան լանջին։ Պատմական ​​տներից մեկի պատշգամբը կարող է մեկ այլ տան տանիքը լինել։ Չնայած գյուղացիների կողմից պաշտպանության ու վերականգնման պահանջներին, տները պահպանելու ոչ մի միջոց չի ձեռնարկվել։ Գյուղացիները, ովքեր սեփական միջոցներով վերանորոգում են տները, ստիպված  բետոն են օգտագործում։ 

Արևմտյան Հայաստանը արձանագրում է հերթական ցավալի դեպքը, Թուրքիայի կողմից բռնազավթված Արևմտյան Հայաստանի տարածքում։ Բաղեշը հայկական յուրօրինակ մշակույթը կրող քաղաքներից մեկն է, որի պահպանությունը Արևմտյան Հայաստանի նախագահի ուշադրության կենտրոնում է։ Այն՝ ինչը տեղի է ունենում , դա մշակութային ցեղասպանության շարունակությունն է։