Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց դիվանագիտական աղբյուրները, հաստատել են հույն լրագրող Փոլ Անտոնոպուլոսի հրապարակված տեղեկությունն այն մասին, որ Հնդկաստանը միանձնյա արգելափակել է Ադրբեջանի մասնակցությունը BRICS-ի (հինգ երկրների խումբ, որոնց անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը) առաջիկա գագաթնաժողովին՝ որպես հյուր։ Նշենք, սակայն, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հնդկաստանը հրաժարվել է աջակցել Ադրբեջանին։ Այսպիսով, Բաքուն Հնդկաստանին մեղադրում է Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետ կապված Չմիավորման շարժման հռչակագիրը խափանելու մեջ։ Նշենք, որ  «Չմիավորման շարժումը» ստեղծվել է 1961 թ.` ռազմական գործողություններին չմասնակցելու սկզբունքով. այս պահին նրա անդամ է 120 պետություն:

Հնդկաստանի պատվիրակությանն աջակցել է նաև Բութանը։ Հստակ հայտնի չէ, թե ինչու է Հնդկաստանը նման կտրուկ դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի նկատմամբ, սակայն կարելի է ենթադրել, որ պատճառը Բաքվի և Պակիստանի միջև զարգացող դաշնակցային հարաբերություններն են, մասնավորապես՝ ռազմական ոլորտում, ինչը չի կարող չառաջացնել Նյու Դելիի անհանգստությունը։ 

Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում Հնդկաստանի այս կշռադատված քայլը, քանի որ միջազգային հանրությունը և առանձին պետություններ պետք է ինչ-որ հարցերում զսպող մեխանիզմներ կիրառեն, որոնցից մեկն էլ հենց նմանօրինակ գագաթնաժողովին որպես հյուր մասնակցության հնարավորություն չունենալն է։