Իրանը պատրաստ է տարածաշրջանի այլ երկրների հետ միասին բավարարել տարածաշրջանի դեպի ծով ելք չունեցող 8 երկրների տարանցիկ կարիքները։ Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղամեմին՝ Թուրքմենստանում դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների տրանսպորտային ֆորումում, փոխանցում է ԻՌՆԱ-ն։

«Աշխարհի 32 զարգացող երկրների քառորդ մասը, որոնք ելք չունեն դեպի ծով, այսինքն՝ 8 երկրներ, այդ թվում՝ Աֆղանստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը, ունեն սերտ երկկողմ եւ բազմակողմ տարանցիկ փոխգործակցություն Իրանի հետ»,- նշել է նա։

Նրա խոսքով, դա նշանակում է, որ Իրանը եւ տարածաշրջանի այլ երկրներ իրենց վրա են վերցրել միջազգային հանրության պարտավորությունների մի մասը՝ դեպի ծով ելք չունեցող երկրների խոցելիությունը նվազեցնելու համար, և օգնում են նրանց կրճատել առևտրի ծախսերն ու հեշտացնել մուտքը դեպի համաշխարհային շուկա:

 Արևմտյան Հայաստանը բարեկամանակն Իրանի այս քայլերը դրական է գնահատում, հատկապես այս դժվարին պայմաններում, որի մեջ հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը։