Ախալքալաքի շրջանի Գումբուրդո (վրաց. Կումուրդո) գյուղի Սուրբ Համբարձման եկեղեցին կառուցված է 10-րդ դարում: Դեռևս 2016 թվականից սկսվել էին եկեղեցու վերականգնման աշխատանքները, որոնք դեռևս ավարտին չեն հասցվել։

Այս տարի վերանորգման աշխատանքները վերսկսվել են հունիս ամսից։ Ծրագրի մեջ մտնում է դիմացի դարպասը և դարպասից աջ ընկած հատվածը, ինչպես նաև եկեղեցու կտուրը վերանորոգելու պարտավորվածությունը։ Հիմա որոշվում է գմբեթի հարցը, դեռ որոշված չէ, թե ինչից պետք է լինի այն, ժամանակավոր ծածկ է լինելու թե քարե կառույց: Հարցը կորոշվի Թբիլիսիում կայանալիք ժողովի ժամանակ։

Հիշեցնենք, որ տաճարի վերանորոգումն ընթանում է Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության և «Քարթու» հիմնադրամի միջոցներով: «Քարթու» հիմնադրամը շուրջ 3 000 000 լարի է հատկացրել Գումբուրդոյի տաճարի վերականգնման համար: