Արևմտյան Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ Շուշիից փախստականները հավաքվել էին 2022 թվականի ապրիլին, որպեսզի խնդրեն Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրամյանին ելույթ ունենալ մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած  պատերազմից հետո Շուշիի և նրա շրջանի բնիկ հայ բնակչությունը կորցրեց ամեն ինչ՝ իրենց տները, ունեցվածքը, եվ որոշները նաև իրենց որդիներին՝ ապաստանելով Ստեփանակերտում կամ Երևանում։

Արևմտյան Հայաստանի դիրքորոշումը՝ Արցախի մասին պաշտոնապես արտահայտվել է  2021 թվականի փետրվարի 25-ի օրենքով.

2021 թվականի փետրվարի 25-ին՝ գեներալ Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը, Արևմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահը ստորագրել և հրապարակել է սույն օրենքը, որը կներկայացվի Սահմանադրական խորհրդին։

Հաշվի առնելով հետեւյալ դրույթները (սկզբունքները).

1). Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հոդված (1) և հոդված (55):

2). Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին հռչակագիրը.

3) Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները (հռչակագրեր).

4) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը.

Եվ, հաշվի առնելով Արցախին վերաբերող հատուկ փաստացի և իրավական իրավիճակը Արևմտյան Հայաստանի կառավարության ձևավորման ժամանակ՝ 2011 թվականի փետրվարի 04-ին, ինչպես նաև ներկա պահին, Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովը օրենսդրորոն հաստատում է .

Հոդված 1. Արցախի տարածքը հանդիսանում է Արևմտյան Հայաստանի տարածքի անբաժանելի մասը (Հայաստանի Շարունակական Պետություն 1920 թ.)՝ համաձայն Հայաստան պետության միջազգային ճանաչման, դե ֆակտո 1920 թվականի հունվարի 19-ին և դե յուրե 1920 թ. 11 մայիսի, 

Հոդված 2. Արցախի հայ ժողովուրդը Արեւմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովրդի անբաժանելի բաղադրիչն է, հետեւաբար այս ժողովրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի դիմել Արեւմտյան Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։

Հոդված 3. Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը փաստացի ճանաչում է Արցախի հայ ժողովրդի իշխանությունը՝ որպես ինքնորոշման իրավունքի իրացման հետևանք։

Հոդված 4. – Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը  ճանաչում է Արցախի հայ ժողովրդի ինքնավարությունը՝ ելենլով  ինքնորոշման դեկլարացիայից ՝ միեվնույն ժամանակ հարգելով 1920 թ Արեվմտեան Հայաստանի տարածքային ամբողջականությունը  

Հոդված 5. – Սույն օրենքը վավերացվելուց հետո ընդգրկվելու է Արևմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ:

Հոդված 6. – Սույն օրենքը վավերացվելուց հետո կհրապարակվի Արևմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում:

Նախագահը, կառավարության անդամները և Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորներն այս օրենքի ընդունումը պատմական են համարում Արցախի համար։

Արցախը համարվում է Արևմտյան Հայաստանի անբաժանելի մասը։ 2022 թվականի մայիսի 9-ից փոխանցված Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի խնդրանքը հաստատում է այս ընթացակարգը իրավական գործով, որը նույնպես ներկայացվել է Միավորված ազգերի կազմակերպությանը 2022 թվականի հունվարի 31-ին։

https://www.ohchr.org/sites/default/files/2022-06/conseil.nationa-armenie-occidental-EMRIP-seminar-treaties-EMRIP-seminar-treaties.docx

Հարությունյանի անունից առաջին միջնորդությունն ընդդեմ Ադրբեջանի պաշտոնապես գրանցվել է ՄԻԵԴ-ի կողմից. Ընթացակարգը սկզբունքորեն գրավոր է և տուժողը ստիպված չի լինի ներկայանալ, քանի դեռ դատարանը չի պահանջել դա:Դուք կարող եք աջակցել Արցախի պատերազմի զոհերին ՝ հանցավոր պետությունների դեմ իրենց իրավական պայքարում ՝ ուղարկելով այն գրավոր ձևով: http://www.western-armenia.eu/support.htm