Ամռանը շատերն են որոշում իրենց հանգիստն անցկացնել Վրաստանում: Շատ դեպքերում արտերկրներից եկողների հանգստի ճանապարհն անցնում է Ախալքալաքով: Շատերը նախընտրում են որոշ ժամանակ հանգրվանել այստեղ և դրա պատճառները տարբեր են․ դա կարող է լինել հայաբնակ վայրը ուսումնասիրելու, բարեկամ հարազատներին այցելելու, ինչպես նաև ճանապարհի երկարությունը կրճատելու ցանկությունը: Վերջին շրջանում մարդկանց մեծ հոսքը նկատելի է հատկապես Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում, հյուրանոցներում, արագ սննդի կետերում և այլուր: Տեղացիներից շատերը նշում են, որ իրենց արտերկրում ապրող հարազատների մեծ մասը հետ է գալիս ծննդավայրում հանգստանալու, իսկ հետո արդեն ծով գնալու նպատակով: Հիմնականում գալիս են Ռուսաստանից և Հայաստանից: