Արևմտյան Հայաստանի Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Ապահունիք գավառում է գտնվում Թոնդրակ հրաբուխը: Բարձրությունը՝ 3584 մետր է: Ունի լավ պահպանված խառնարան, որտեղ կան խառնարանային լճակներ:  Գագաթային մասը կոնաձև է և գոգավոր՝ ներս ընկած խառնարանով: Խառնարանի շրջագիծը 2000 մ․ է, խորությունը 320 մ․: Թոնդրակի խառնարանում կան բազմաթիվ  տաք աղբյուրներ:

Թոնդրակ բառը հիշեցնում է հայկական թոնիրը: Մինչև այժմ դեռ չեն դադարել ընդերքի ուժերը, և լեռան լանջերից ու խառնարաններից դուրս են գալիս գազեր ու եռման ջրեր:

Պատմական տեղեկություններ կան այն մասին, որ 1550-ական թվականներին հրաբուխը խիստ աշխուժացել է:  Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1855 թվականին:

Թոնդրակը դեպի հարավ մասնատված է Բերկրի գետով ու նրա վտակներով: Բարձր մասերում ունի սառցապատման հետքեր: Մերձգագաթային մասերում ձյունը պահպանվում է  ողջ տարին: Լեռնազանգվածի լանջերը պատված են մարգագետիններով:

Թոնդրակաը Արևմտյան Հայաստանի զարդերից մեկն է, որի պահպանությունը ևս Արևմտյան Հայաստանի կարևորագույն կետերից մեկն է։ Այն իր մեջ պարունակում է պատմական շատ առեղծվածներ, որանց բացահայտումը հայի ինքնության վերաբերյալ  նոր մանրամասներ կհաղորդի աշխարհին ու նոր քաղաքակրթությանը։