Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը դիմել է Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, առանց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի և խաղաղապահ զորակազմի համաձայնության, ադրբեջանցի և այլ երկրների զանգվածային լրատվական միջոցների մուտքը։

Այս մասին հայտնում է ԱՀ ԱԽ գրասենյակը։  Հիշեցնենք, որ ադրբեջանական «Հաքքին.ազ» լրատվամիջոցի խմբագիրը ռուս սահմանպահների ուղեկցությամբ այցելել է Բերձոր, Աղավնո, ներակայացել միջազգային կազմակերպության ներկայացուցիչ ու զրուցել Աղավնոյի գյուղապետի, այնտեղ գտնվող հայաստանցիների հետ։

Արևմտյան Հայաստանը բացասական է դիտարկում նման մանիպուլատիվ գործողությունները ադրբեջանական լրատվականների կողմից, և հորդորում է համապատասխան մարմիններին աչալրջորեն վերաբերել սրան և թույլ չտալ ադրբեջանական սադրիչ լրատվականներով վարկաբեկոլ կամ որևէ կերպ վնասել Արցախի բնիկ տարածքներում ապրող հայերի իրավունքները։