Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը Ցեղասպանության Կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հրապարակել Ադրբեջանի համար` նշելով, որ դատապարտում են շարունակվող ատելության խոսքը, սպառնալիքները և վայրագությունները Արցախում և նրա սահմաններից դուրս՝ հայ ժողովրդի և մշակութային ժառանգության նկատմամբ։

«Վերջերս ադրբեջանական սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը մոտակա հայկական գերեզմանոցից փորված հայկական գանգը կապում զինվորական բեռնատարի հետևի մասում, իսկ ծառայակիցներն ուրախանում են: Այս նոր ակնհայտ վայրագության հետևանքով Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կրկին կարմիր դրոշով ահազանգ է հրապարակում Ադրբեջանի համար՝ նախազգուշացնելով հայերին սպառնացող ցեղասպանության մասին:

Միջազգային հանրությունը, հատկապես ՆԱՏՕ-ն և նրա անդամ երկրները, շարունակում են անտեսել Ադրբեջանի ցեղասպան հայտարարությունները և գործողությունները, որոնք բոլորն էլ աջակցվում և առաջ են մղվում Թուրքիայի կողմից:

Մենք կոչ ենք անում բոլոր միջազգային և պետական ​​մարմիններին վերահսկել Թուրքիային և Ադրբեջանին ցեղասպան գաղափարախոսության և գործելակերպի համար, ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ՝ դադարեցնելու հայ ժողովրդի դեմ ուղղված ցեղասպանական սպառնալիքները և ամրապնդելու հայերի և հայկական ինքնության անվտանգությունը Հայաստանում, Արցախում և սփյուռքի համայնքներում»,- ասված է հայտարարության մեջ։

Արևմտյան Հայաստանը հետևողական է նմանատիպ հայտարարությունների հնարավոր հանգուցալուծումներին և աշխատանքներ է տանում միջազգային հանրության շրջանում նմանատիպ դեպքերի ավելի լայն լույսաբանման և խորը վերլուծության համար։ Այն ինչ տեղի է ունենում այժմ Արցախի բնիկ տարախքում, որոնք 2020 թվականին բռնազավթվեցին Ադրբեջանի կողմից, գրեթե նույնը տասնայկ տարներ շարունակ տեղի է ունենում Արևմտյան Հայաստանի տարածքում։ Թուրքերը եղեռնը շարունակում են արդեն մշակութային առումով, չհարգելով ոչ մի տեսակ սրբություն։