Օկուպանտ Թուրքիայի իշխանամերձ թերթը, անդրադառնալով Դամասկոս-Անկարա հարաբերություններին, գրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը 5 պահանջ է ներկայացրել Անկարային։ Ըստ հիշյալ աղբյուրի՝ Դամասկոսը, որը «11 տարի անց Թուրքիայի հետ ցանկանում է կրկին հարևան  լինել» Անկարային հետևյալ պահանջներն է ներկայացրել․

1․ Իդլիբի վերադարձը Դամասկոսի վարչակազմին

2․ Քեսաբի մաքսակետի վերադարձը Ռեյհանլը-Ջիլվեգյոզու սահմանային անցակետի հետ միասին

3․ Տրանսպորտային միջանցք Ջիլվեգյոզուի և Դամասկոսի միջև

4․ Լիարժեք հսկողության սահմանում Սիրիայի արևլյան Դեր Զոր-Հասեկե քաղաքների և Հալեպ-Լաթակիա տրանսպորտային միջանցքի (M4) վրա

5․ Թուրքիայի աջակցությունը Եվրոպայի և ԱՄՆ-ի՝ Ասադի վարչակազմին աջակցող չինովնիկներին և գործարարներին։

Այն քաղաքականությունը, որն այժմ վարում է օկուպանտ Թուրքիան կրկին բռնազավթումների նպատակ է հետապնդում։ Արևմտյան Հայաստանի բնիկ տարածքները բռնազավթելուց և բնիկ ժողովրդին իրենց հողի մեջ սպանելուց հետո, այս երկրի ախորժակը ավելի է բացվել, քանի որ չստացավ հստակ պատիժ դարասկզբին կատարած իր հանցագործությունների համար, և Թուրքիայի այսօրինակ վարքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև միջազգային հանրությունը չտա հստակ գնահատական և բնիկները կրկին հնարավորություն ունենան ապրել իրենց հայրենիքում, որը որևէ կերպ չի առնչվում Թուրքիայի հետ և դա կլինի Արևմտյան Հայաստանի բնիկ տարածքները ինչպես նաև Կիլիկիան։