Վանի Հարյուրամյակ  համալսարանի  գրականության ֆակուլտետի հնագիտության բաժնի վարիչ պրոֆ. Դոկտ. Ռաֆեթ Չավուշօղլուի գլխավորած  արշավախումբը շարունակում է «Հնագիտական ​​մակերեսի հետազոտում» նախագիծը, որը նախաձեռնվել է գավառի պատմական կառույցները պեղելու և զբոսաշրջությանը հասանելի դարձնելու նպատակով։ Նախագծի շրջանակում հետազոտություններ կատարող ակադեմիկոսները այս անգամ բարձրացել են Օրմելի թաղամասում գտնվող 2900 մ․ բարձրության Աք լեռը:  Հնագետներից, մարդաբաններից  և պատմաբաններից կազմված 10 հոգանոց թիմը, հասնելով լեռան գագաթին՝ հանդիպել է Արարատյան թագավորությանը պատկանող, վտանգավոր ու դժվարամատչելի տեղում  տեղակայված մի ամրոցի մնացորդների։ Ամրոցի գագաթին դեռևս պահպանվել է դիտակետը, ներսի հատվածում առկա են ջրանցք, մեծ կացարան և դամբարան։

Չավուշօղլուի խոսքով՝ ամրոցի պարիսպների ավերակները ձգվում են բաստիոնների տեսքով և կրում են դասական ուրարտական ​​առանձնահատկություններ։ Ամրոցը 100 մետր երկարությամբ և 25 մետր լայնությամբ ուղղանկյուն կառույց է։ Կան նաև միջնադարում բնակեցված ճարտարապետական ​​տարածքներ։

Այստեղ ուշագրավն այն է, որ Աք լեռը գտնվում է մի կետում, որն իր դիրքով հսկում է անցակետերին:

Շուրջը հայտնաբերվել են միջնադարի, երկաթի դարերի և Ուրարտուի ժամանակաշրջանների խեցեղենի բազմաթիվ բեկորներ։

Արևմտյան Հայաստանում ապրող բնիկ հայերը դարեր շարունակ պահպանել են ուրարտական մշակույթի անգին գանձերը՝ նոր սերնդին փոխանցելու և հին քաղաքակրթությանը ծանոթացնելու նպատակով։ Այժմ երբ նույն վայրում պեղումներ են իրականացնում թուրքական հնագիտական խմբերը, շատ հավանական ենք համարում, որ կջնջվեն դարավոր  քաղաքակարթության հայկական հետքերը, դրանք վերագրելով այլ ազգերի կամ հենց իրենց՝ թուրքերին, որն արդեն ֆանտաստիկայի ժանրց կլինի, քանի որ այն դարերում, երբ հայերը քաղաքակրթություն էին ստեղծում, չկար թուրք և թուրք ժողովուրդ, այլ կային քոչվոր ցեղախմբեր, ովքեր ամենաշատը կարող էին իրենց կենադանախմբերին արածեցնել Արևմտյան Հայաստանի բերրի հողերում։