Արզնի գյուղում ավարտվել է ասորական Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու վերակառուցումը, տեղադրվել է խաչը: Տեղեկությունը հայտնում է Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունը։

Եկեղեցին կառուցվել է 1881թ.-ին։ Այն հաշվառված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և պահպանվում է պետության կողմից։

Հայաստանի Հանրապետությունում ասորական 3 եկեղեցի կա: Ասորական համայնքը Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մեջ բնակչության թվով երրորդն է՝ եզդիներից և ռուսներից հետո: Ասորիները Հայաստանում բնակություն են հաստատել 1828-29թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո: Ասորական 100 ընտանիք դիմել է Ցարական Ռուսաստանի իշխանություններին` Հայաստանում բնակվելու խնդրանքով:

Տեղափոխվելով Արևելյան Հայաստան` նրանք հաստատվել են Երևանում ու ներկայիս Արարատի և Կոտայքի մարզերում։

 

Հայ ժողովրդական «Գյովընդ» պարեղանակի մի տարբերակ է https://www.youtube.com/watch?v=z44GnXPMkb0