Արևմտյան Հայաստանի Դերսիմի Մազգիրթ գավառում առուների բարեկարգման աշխատանքներ իրականացնող բանվորները պատահաբար հանդիպել են պատմական քարե կամարակապ կամուրջի, որից հետո  իրավիճակի մասին հայտնել են նահանգի մշակույթի և զբոսաշրջության և Դերսիմի թանգարանի տնօրինությանը: 

Մասնագետների խումբը սկսել է ուսումնասիրել պատմական կամրջի հատակագծային և ճարտարապետական ​​առանձնահատկությունները։

Արևմտյան Հայաստանի իրենց բնիկ տարածքներում ապրող հայերը մշապես շենացրել են իրենց երկիրը, կամուրջների կառուցապատման ընթացքում կիրառելով այնպիսի տեխնոլոգիաներ, որի շնորհիվ այն պահպանվում էր մի քանի տասնայկ տարի, անգամ հարյուրամյակ, ինչպես փաստում է այս կամուրջը։  Կամուրջների մի մասը ավերվել է ցեղասպանության տարիներին, երիտթուրքերի կողմից՝ երբ պաշարում էին քաղաքներն ո գյուղերը, այդպիսով զրկելով հայերին փրկության հնարավորությունից։

Այժմ հայերի կողմից կառուցված շատ կամուրջներ որոնք պահպանվել են, տեղի ժողովուրդները վերանորոգում և օգտագործում են ըստ նշանակության։