Ներկայացվում է Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական զավթիչների կողմից բռնազավթված բնակավայրերից՝   Հայաստանի Հնարապետությունում ապաստանած փախստականների ՀԿ-ների լիազորված ներկայացուցիչների միացյալ դիմումը

«Մինսկի խումբը համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունը   օգտվելով 44 օրյա պատերազմի հետևանքով որոշակի ուժերի կողմից ստեղծված Մինսկի խմբի համանախագահող երկրների գործունեության արհեստական խոչընդոտներից, ֆաշիստական Ադրբեջանը նոր ռազմական զավթումներ է սկսել Արցախի Հանրապետության բնակավայրերի նկատմամբ: Դա մեր կողմից գնահատվում է, որպես Հայերի նկատմամաբ շուրջ մեկ դար իրագործվող ցեղասպանության շարունակություն: Դրա մասին են վկայում առկա բազում զոհերը և վիրավորները խաղաղ հայ ազգաբնակչության շրջանում, որը տարօրինակ կերպով թաքցվում է նույնիսկ ՀՀ-ի կողմից: Տպավորություն կա, թե  ռուս խաղապահները չտեսնելու են տալիս ադրբեջանական զավթիչների անօրեն զավթումները Արցախի Հանրապետության տարածքում: Հայությունը կանգնած է ցեղասպանվելու վտանգի առաջ: Որպես համանախագահող , ինչպես նաև ժողովրդավար երկիր, Ֆրանսիան բազմիցս իր արդար ձայնն է բարձրացրել ի պաշտպանություն Արցախի բնիկ հայերի ինքնորոշման իրավունքի: 

    Խնդրում ենք Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունից ֆրանսիական խաղաղարար ուժեր  մտցնել Արցախի Հանրապետության տարածք՝ Հայաստանի Հանրապետության հետ Արցախի Հանրապետությունը կապող միակ «Կյանքի ճանապարհի» Բերձորի ճանապարհի անվտանգությունը ադրբեջանական զավթիչներից պաշտպանելու համար:

   Հարգանքներով Արցախի Հանրապետության ադրբեջանական զավթիչների կողմից զավթված բնակավայրերի փախստականների ՀԿ-ների լիազորված ներկայացուցիչներ»:

Արևմտյան Հայաստանը տևական ժամանակ է ինչ զբաղվում է Արցախի բնիկ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ և ձեռնարկել է համապատասխան միջոցներ գործողությունների կազմակերպման ուղղությամբ։