ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը  ասել է. «Ազգային տեսանկյունից Բերձորի հայաթափումը միանշանակ անընդունելի է։ 2020 թվականի նոյեմբերին արձանագրվեց, որ մենք պարտվել ենք, ինչին ես չեմ հավատում, որովհետև ոչ միայն գերտերությունների, այլ նաև ներքին տականքի ակնհայտ համագործակցություն կար՝ ազգի արժանապատիվ տեսակին ծնկի բերելու նպատակով։ Ես կարծում եմ՝ ուղղակի պարտիզանական կռվի ժամանակն է։ Եվ այդ կռիվը միայն զենքը ձեռքին կռիվ չէ, այլ նաև գաղափարական կռիվ է, ոգու, կրթության, մշակույթի կռիվ է, որպեսզի կարողանանք ազգը համախմբել ինչ-որ գաղափարի շուրջ։ Պետք է ազգին նախապատրաստենք ինքն իրեն կողմ կանգնելուն ինքնաճանաչման եզրին գալու, ազգային արժանապատվությունը պահելուն կողմ լինելու։ Մենք պետք է անենք նախ առաջին քայլը, դա ազգի ոգին բարձրացնելն է՝ ի հեճուկս պարտվողական, ազգադավ, հակապետական իշխանությունների ու անձանց։ Այն, որ կոտրվում է ազգային ոգին, ազգային արժանապատվությունն է ոտնահարվում, դա արդեն իսկ ազգադավություն է»։

Արևմտյան Հայաստանը ոչ մի պարագայում չի ընդունում հայկական բնիկ տարածքների զիջումը օկուպանտ Ադրբեջանին, և այդ առումով աշխատանքներ են տարվում  բնիկ ժողովուրդների՝ իրենց բնիկ տարածքներում ապրելու համար։