Ախալքալաքի մունիցիպալիտետի Քարսեփ-Ափնիա-Վարձիա ճանապարհի վերականգնման համար տենդեր է հայտարարվել։ Այս ճանապարհահատվածի համար հատկացված ընդհանուր գումարը կազմում է 2 097 910 լարի։ Նախագծի գումարի 78%-ը հատկացնում է պետությունը, 22%-ը՝ տեղական բյուջեն։ Այս պահին ընթանում է էլեկտրոնային տենդերին մասնակցելու փաստաթղթերի ընդունումը։

Կարծախի մայրուղի-Քարսեփ-Վարձիա ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները շարունակվում են։ Իսկ Հոկամ-Քարսեփ ճանապարհի 1,2 կմ հատվածի ասֆալտապատումն արդեն ավարտվել է։

Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում հայակական բնիկ տարածքներում ենթակառուցվածքների զարգացմանը, քանի որ սրա շնորհիվ բնիկ հայերը կարողանում են ապրել և գործունեություն ծավալել այնտեղ։