ԱՄՆ պաշտպանության նախարարության աշխատակիցը հաստատել է, որ կառույցում սկսել են ուսումնասիրել Թուրքիայի ռազմական հանցագործությունները Սիրիայում:

ՆԱՏՕ-ի կանոնների համաձայն՝ Հոդված 5. Ռազմական հանցագործություն կատարած ցանկացած երկիր չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, իսկ եթե հաստատվեն ուսումնասիրությունները, ապա Թուրքիան չի կարող մնալ ՆԱՏՕ-ի անդամ։

ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին համապատասխանելու համար չափանիշները քննվում են ԱՄՆ-ի հսկողությամբ, և ԱՄՆ-ը փաստորեն փաստեր է հայտնաբերել Թուրքիայի ռազմական հանցագործությունների մասին Սիրիայում…

«Պետք է սպասել, երևի Թուրքիայի չափանիշները կնվազեն» , — ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության աշխատակիցը:

Նշենք , որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների համագործակցությունը գնալով զայրացնում է արևմտյան երկրներին։ ՆԱՏՕ-ի վրդովմունքը բացատրվում է նրանով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր գործողություններով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ճանապարհ է բացում։

Հիշեցնենք, որ թուրքական կողմը ռազմական հանցագործություններ կատարեց նաև Արցախյան 44 օրյա պատերազմի ժամանակ, Ադրբեջանին տրամադրելով այնպիսի զինատեսակներ, որոնք շատ կոնվենցիաներվ արգելված են: Կան բազմաթիվ փաստեր որոնք հավաքագրել են ինչպես միջազգային լրատվականները այնպես էլ հայկական կողմը: