Արևմտյան Հայաստանի մայրաքաղաք Կարինում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի (Մ15) առաջնությանը մասնակցած Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները այցելեցին նաև  քաղաքի զբոսաշրջային վայրերը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ֆեդերացիան իր կայքում գրում է. «Բռնցքամարտիկները եղել են նաև Կարինի բերդում։ Մեր հավաքականի հետ է եղել նաև  Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը»։