Վանի Օզալփ գավառում 407 հեկտար տարածք զբաղեցնող Աքգյոլ լիճն ամբողջովին չորացել է ծայրահեղ բարձր ջերմաստիճանի և արագ գոլորշիացման պատճառով։

Անցյալ տարի երաշտի պատճառով չորացած լճի համար այս տարվա ձմռանն ու գարնանը տեղացած առատ տեղումները նույնպես չապահովեցին անհրաժեշտ  ջրի քանակը։

Ապրիլ-մայիս ամիսներին տեղումների և ձնհալի հետևանքով զգալի քանակությամբ ջուր կուտակած լիճը, որտեղ ապրում են տասնյակ թռչուններ, շոգ եղանակի և արագ գոլորշիացման հետևանքով կրկին ամայացել է։ 

Ինչպես ամբողջ աշխարհում, գլոբալ տաքացման հետևանքով կլիմայի փոփոխությունն ակնհայտ է նաև Վանա լճի ավազանում։ Գոլորշիացման պատճառով լճերի ջուրը ներծծվում է երկրի ընդերք և ջրի մակարդակն իջնում է։

2020-2021 թվականների երաշտի հետևանքները մենք հիմա ենք տեսնում, հատկապես Աքգյոլի նման համեմատաբար փոքր լճերում։

Կլիմայի տաքացման հետևանքով և օկուպանտ Թուրքիայի վարած էկոլոգիական քաղաքականության սխալ վարման պատճառով Արևմտյան Հայաստանի մի շարք փոքրիկ լճեր կամ վերանում են կամ կանգնած են վերացման եզրին։

 

Աշուղ Շիրվանու «Աննման աղջիկ» երգն է

https://www.youtube.com/watch?v=Bqnv-oQaAyY