Western Armenia TV-ի եթերում  Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը ներկայացրեց, որ ի պաշտոնե նախաձեռնել էր բռնազավթված տարածքներից տեղահանված հայերի հայացադիմումի ներկայացումը Եվրոդատարան, որը համապատասխան ընթացք է ստացել։ Մինչ հայցադիումի ներկայացնելը շուշեցի փախստականները սույն խնդրանքով դիմել էին Պարոն Աբրահամյանին, որպեսզի համապատասխան փաթեթ կազմվի և ուղարկվի Եվրոդատարան։

Պարոն Աբրահամյանը անդրադարձավ նաև  Բերձորի և հարակից համայքների՝ Ադրբեջանին բռնակցելուն, նշելով որ Բերձորը ուղղակի կապ ունի Արևմտյան Հայաստանի հետ, քանի որ այն ևս ազատագրված տարածք էր, և դրա ազատագրմանը մեծամասամբ մասնակցել են նաև Արևմտյան Հայաստանի զավակները։Նա նաև նշեց, որ ամբողջ հայությունը պետք է աշխատի պահպանել պետականությունը , քանի որ կա բավարար չափով անկախություն և ինքնիշխանություն այն պահպանելու համար։