Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը ադրբեջանցիների վերահսկողությանը հանձնվող Բերձորից, Աղավնոյից եւ Սուսից տարհանված մոնումենտալ արվեստի հուշարձանների վերաբերյալ ասաց հետևյալը․ «Հենց նոր ենք Բերձորից դուրս եկել, վերջին հուշաքարը հանեցինք,և  բոլոր հուշարձաններն այժմ կենտրոնացված են մի վայրում, այնուհետև արդեն համապատասխանաբար կքննարկենք դրանց հարցը։ Հիմնականում հանել ենք մոնումենտալ արվեստի հուշարձանները՝ խաչքարեր և հուշակոթողներ, որոնց թիվը 47-ն է։  Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի տարածքում պուրակ կա, Արցախի թեմի հետ քննարկում ենք համապատասխան պուրակ ստեղծելու հարցը: Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հետ կապված էլ առաջարկություններ ու հետաքրքրություններ կան, պուրակներ ստեղծվեն, եւ այդ հուշարձանները կտեղակայվեն»: 

Արևմտյան Հայաստանը ցավով արձանագրում է, որ թուրք-ադրբեջանական վանդալիզմի պատճառով այսօր տեղափոխվում են հայկական բնիկ տարածքների հուշարձանները, փրկելով դրանք մշակությանին ցեղասպանությունից։