Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցքների, կամ Լավրովի կողմից նշված՝ ՀՀ ճանապարհներին պարզեցված ռեժիմ սահմանելու, հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու որոշումներն անկասկած կապված են պատժամիջոցները շրջանցելու համար` Թուրքիայի հետ ցամաքային ուղիղ կապ հաստատելու` Ռուսաստանի մտադրությունների հետ։

Հայաստանի տարածքը վերածվում է գորշ գոտու՝ ռուսական հատուկ ծառայությունների վերահսկողությամբ։ Ռուսաստանի այս մտադրությունները, որոնք հաստատվում են Մոսկվա-Անկարա բանակցությունների վերաբերյալ թուրք պաշտոնյաների հայտարարություններով, միաժամանակ հնարավորություն են հայկական կողմի համար՝ կանխելու նման զարգացումները։ Այսինքն, այս խնդիրը տեղավորվում է միջազգային զարգացումների տրամաբանության մեջ,  պետք է աշխատել հենց այդ ուղղությամբ։

Արևմտյան Հայաստանը չի ընդունում ոչ մի միջանցքային տրամաբանություն, ինչպես նաև սահմանային նմանատիպ անցակետերի ստեղծում, քանի որ բռնազավթիչ Թուրքիան մինչ օրս բռնազավթված է պահում հայկական տարածքները և զրկում հայերին ապրելու իրենց բնիկ տարածքներում, Ցանկանում ենք հիշեցնել  20-րդ դարի դարասկզբին իրկանացվեց հայերի մեծ կոտորած՝ ցեղասպանություն, որը  Թուրքիան չի ընդունում։