Դերսիմի Փուլումուր գավառի ալևիների սրբատեղիներից մեկը՝ Բույեր Անա լճակը  իր բնական գեղեցկությամբ հիացնում է այցելուներին։ Բույեր Անայի շրջակայքի հարուստ ու բազմազան բուսականությունը վնասվում է ինտենսիվ անասնապահության պատճառով և պաշտպանության կարիք ունի։

Ըստ ավանդության՝ 3200 բարձրության վրա գտնվող լեռան վրա գտնվող խառնարանային լիճը, որն իր անունն ստացել է սուրբ համարվող Բույեր Անայի պատվին, կարևոր ազդեցություն ունի առողջության վրա։ Բույեր Անա լճի կողքին մի քարանձավ կա, որը նաև պաշտամունքի կենտրոն է։ Քարանձավ մտնող այցելուները վառում են իրենց մոմերն ու ճրագները, բարեմաղթանքներ են անում ու աղոթում։ Ինչպես նշում են շատերը,  քարանձավի քարերի արանքից  կաթազող ջուրը օգտակար է ասթմայի բուժման համար։  Դերսիմի ջարդերի ժամանակ շատ մարդիկ փրկվելու համար պատսպարվել են այս քարայրում և ողջ մնացել։

Բույեր Անա լճակը ամեն տարի հեղեղվում է հազարավոր այցելուներով, իսկ այսօր բուսականությունը լրջորեն վնասված է անասուններին այստեղ արածեցնելու պատճառով:

Արևմտյան Հայաստանը շարունակում է հորդորել Դերսիմում ապրող մեր քաղաքացիներին պահպանել այդ տարածքները, քանի որ այժմ Թուրքական ղեկավարությունն անում է ամեն ինչ դրանք վնասելու համար։