Հայկաբերդը , որը թուրքերեն նաև կոչվում է Չավուշթեփե , իսկ քրդերեն Ասպեսին, գտնվում է Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Գյուրպընար շրջանի Չավուշթեփե գյուղում։ Ամրոցը կազմված է երկու մասից՝ Վերին և Ներքին բերդերից։ Վերին բերդը գտնվում է արևելքում՝ ծովի մակերևույթից 1862 մետր բարձրության վրա։ Ներքին բերդը գտնվում է արևմուտքում ծովի մակերևույթից 1849 մետր բարձրության վրա։ Ամրոցի երկու հատվածները միմյանց հետ կապված են եղել մեջտեղում գտնվող դարպասով։ Ստորին հատվածում գտնվում է Վանի թագավորության դիցարանի ներկայացուցիչ բժշկության աստված Իրմուշինի տաճարի ավերակները։

Համաձայն ասորի պատմիչ Մար Աբաս Կատինայի տեղեկության՝ 18-րդ դարի հայազգի աշխարհագրագետ, Մխիթարյան միաբանության անդամ Ղուկաս Ինճիճյանը ենթադրել է, որ Հայկաբերդը հենց այն վայրն է, որտեղ Բելի դեմ հաղթական ճակատшմшրտից հետո Հայկը հիմնեց Հայք դաստակերտը, որի անունով շրջակա տարածքը կոչվեց Հայոց ձոր։