Երիտասարդ չեմպիոն, ծնունդով Ջավախքի Էխտիլա գյուղից Արտյոմ Քամալյանը սկսել է քիքբոքսինգով զբաղվել 8 տարեկանից, նա այժմ 19 տարեկան է և հասցրել է բազմաթիվ հաղթանակներ է տոնել՝ ինչպես Վրաստանում, այնպես էլ արտասահմանում:

Արտյոմը 17 տարեկանում նվաճել է Եվրոպայի, այնուհետև՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսը, իսկ այս տարի նվաճել է Մերձբալթյան երկրների չեմպիոնի տիտղոսը։ «Երբևէ չէի պատկերացնում, որ կդառնամ աշխարհի չեմպիոն, դա աննկարագրելի զգացողություն է, անբացատրելի էմոցիաներ», – ասում է Արտյոմը։ 

Արտյոմը սպորտի իր հաջողություններով հայրիկին է պարտական։ 

«Փոքր ժամանակ, երբ նոր էի գնում պարապմունքների, դժվար էր, չէի ուզում գնալ, մեկ տարուց ավելի ստիպողաբար եմ գնացել։ Հետո տարիների ընթացքում հասկացա, որ սպորտը մեծ կարևորություն ունի։ Հիմա ես ինչի որ հասել եմ պարտական եմ ծնողներիս», – ասում է Արտյոմը։ Արտյոմն իր առաջին հաղթանակը տոնել է 8 տարեկանում։ Այսօր նրա նպատակն է մեծահասակների շրջանում դառնալ աշխարհի չեմպիոն։ 

Արևմտյան Հայաստանը շնորհավորում է Արտյոմ Քամալյանին գրանցած հաջողությունների համար։