Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։

Երկու երկրների ղեկավարները շարունակել են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը։

 «Վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը: Ընդգծվել է ռուսական խաղաղապահ զորակազմի դերը տարածաշրջանում կայունության ապահովման գործում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացում անդրադարձ են կատարել Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման որոշ արդիական թեմաների:

Արևմտյան Հայաստանը ոչ մի պարագայում չի ընդունում հայկակն հողերի զիջումըբռնազավթիչ Ադրբեջանին, անկախ ստորագրված ինչ-որ համաձայնագրից ելնելով։ Դրանք բնիկ հայկական տարածքներ են, որոնք 1990-ական թվականներին ազատագրվեցին ողջ հայության ջանքերի շնորհիվ։